կարևոր
2140 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-21 23:50

Կարմիր բերետավորները դաժանորեն ծեծել են պատերազմում վիրավորում ստացած Թաթուլ Հարությունյանին, նա տեղափոխվել է հիվանդանոց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Կառավարական առանձնատան դիմաց կարմիր բերետավորները դաժանորեն ծեծել են Թաթուլ Հարությունյանին, որի արդյունքում նա վնասվածք է ստացել, վիճակի բարդացման պատճառով նրան տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց։ Թաթուլ Հարությունյանը մասնակցել է Արցախյան 3 պատերազմի: Վերջին 44-օրյա Արցախյան պատերազմում մասնակցել և վիարվորվել է Վարնկաթաղի (Լյուլասազ) պաշտպանության ժամանակ:

Հիշեցենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել էին Կառավարական առանձնատան դիմաց՝ ի պաշտպանություն Սյունիքի և սյունեցու, մերժելու Փաշինյանին։

Նշենք, որ երեկ օրվա երկրորդ կեսից Փաշինյանը գաղտնագողի ուղևորվել էր Սյունիք: Այսօր Նիկոլ Փաշինյանին սյունեցիները դիմավորել են բողոքի ակցիայով՝ պահանջել են, որ նա հեռանա մարզից: Փաշինյանն իրեն կապիտուլյանտ անվանողներին պատասխանել է «Դուք եք կապիտուլյանտը»: Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ քաշքշուկ է սկսվել: Նիկոլ Փաշինյանը ցանկացել է նաեւ այցելել Ագարակի գերեզմանատուն, սակայն հավաքվածները փակել են գերեզմանոցի ճանապարհը՝ թույլ չտալով նրան մտնել այնտեղ: Վերջինս Մեղրիում և Ագարակում «արժանացել է ընդունելության», մասնավորապես՝ քաղաքացիները հայհոյանքներով և «Նիկոլ դավաճան», կապիտուլյանտ վանկարկումներով են դիմավորել և ճանապարհել նրան, իսկ Քաջարան նա այդպես էլ չի կարողացել մտնել։

Հավելենք, որ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել նաև Արարատի մարոզում։ Բերման է ենթարկվել ՀՅԴ Արտաշատի Դուման կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը: