կարևոր
1273 դիտում, 5 ամիս առաջ - 2021-04-21 23:34

Սյունեցիներն այսօր չափազանց կարևոր խնդիր լուծեցին մեր պետության և ժողովրդի համար՝ աշխարհաքաղաքական մասշտաբի խնդիր. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Սյունեցիներն այսօր չափազանց կարևոր խնդիր լուծեցին մեր պետության և ժողովրդի համար՝ աշխարհաքաղաքական մասշտաբի խնդիր. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նիկոլն այսօր բացառապես մեկ նպատակով էր Սյունիք գնացել՝ ցույց տալ Ալիևին, իբր իրավիճակն այնտեղ իր հսկողության տակ է: Նախատեսում էր գաղտնի մի քանի հանդիպում անցկացնել, կադրեր հավաքել ու այդպես հեղինակավոր առաջնորդ ներկայանալ: Զուգահեռ հայ հանրությանը պետք է խաբեր: Ուզում էր ցույց տալ, իբր Սյունիքը գլխավոր շտաբի պես ոտքի է կանգնում իր առջև: Չստացվեց, - գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: 

«Իրականում սյունեցիներն այսօր չափազանց կարևոր խնդիր լուծեցին մեր պետության և ժողովրդի համար: Աշխարհաքաղաքական մասշտաբի խնդիր: Թերևս առաջին անգամ կապիտուլյացիայից հետո այսօր բոլորը տեսան, որ հայ ժողովուրդը դեռ գործոն է, դեռ կամք ունի ու կարողանում է իր կամքը թելադրել թե՛ դավաճան իշխանությանը, թե՛ ալիևաէրդողանական դաշինքին և թե՛ աշխարհաքաղաքական կենտրոններին»: