Սյունիքի մարզի սահմանային հատվածում Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել, Hraparak.am-ին ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
«Ավելի ճիշտ եղել է փոխադարձ հրաձգություն Դիցմայր գյուղի ու Փահլասարի կողմերը», - նշել է Փարսյանը:
Քաղաքապետը տեղեկացրել է, որ կրակոցներ հաճախ են լինում, սակայն այսօրվանն ավելի երկար է տևել։