Սյունիքում Նիկոլ Փաշինյանը փորձեց երևալ վարչապետ, բայց միակ բանը, որ արեց, կարողացավ ուղղակի զորամասերում քայլել, չէր հասկանում՝ իր դիմաց կանգնած զինվորը հայհոյում է իրեն և հիշում իր հարյուրավոր զոհված ընկերներին, որոնց նահատակության պատասխանատուն այդ հայրենադավն է։ Այս մասին Կառավարական առանձնատան դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նա անդրադարձավ այսօրվա Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին առ այն, որ Շուռնուխում 30 տարվա մեջ առաջին անգամ նոր տուն է կառուցվում:
«Հողատուն Սյունիքի մարզպետարանում հպարտացել է, թե Շուռնուխում առաջին անգամ տուն է սարքվում և դա իր հպարտությունն է, բայց հայրենադավը չի էլ հասկանում, որ տուն են սարքում այն մարդկանց համար, որոնց տները մնացին թշնամուն, չի էլ մտածում, որ Շուռնուխում նոր տուն սարքում են այն պատճառով, որ թուրքի սահմանը հասել է Շուռնուխ»,- նշեց Մանուկյանը:
Հիշեցնենք, որ երեկ օրվա երկրորդ կեսից Փաշինյանը գաղտնագողի ուղևորվել էր Սյունիք: Այսօր Նիկոլ Փաշինյանին սյունեցիները դիմավորել են բողոքի ակցիայով՝ պահանջել են, որ նա հեռանա մարզից: Փաշինյանն իրեն կապիտուլյանտ անվանողներին պատասխանել է «Դուք եք կապիտուլյանտը»: Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ քաշքշուկ է սկսվել: Նիկոլ Փաշինյանը ցանկացել է նաեւ այցելել Ագարակի գերեզմանատուն, սակայն հավաքվածները փակել են գերեզմանոցի ճանապարհը՝ թույլ չտալով նրան մտնել այնտեղ: Վերջինս Մեղրիում և Ագարակում «արժանացել է ընդունելության», մասնավորապես՝ քաղաքացիները հայհոյանքներով և «Նիկոլ դավաճան», կապիտուլյանտ վանկարկումներով են դիմավորել և ճանապարհել նրան, իսկ Քաջարան նա այդպես էլ չի կարողացել մտնել։