կարևոր
1501 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-21 21:37

Հայաստանը Թուրքիայի տնտեսական ներթափանցման վտանգի առա՞ջ է կանգնած (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Տարածաշրջանում փոխադարձ թշնամանքի, դրա հաղթահարման, Թուրքիային թշնամի համարել-չհամարելու վերաբերյալ վերջին շրջանում իշխանության տարբեր ներկայացուցիչների հնչեցրած հայտարարությունները որոշ փորձագետների մոտ մտավախություն են առաջացրել, որ հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ կարող են քայլեր ձեռնարկվել, օրինակ՝ սահմանի բացման տեսքով, ինչի հետեւանքով Թուրքիան, միգուցե, կլանի հայկական տնտեսությունը:

Իշխանության ներկայացուցիչները նման հեռանկարը բացառում են:

Կողմերի տեսակետները Հայկ Սահակյանն է առանձնացրել: