կարևոր
1345 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-21 21:21

Արմեն Գեւորգյանը իշխանություններին առաջարկում է հայտարարել պետական կառավարման համակարգի որոշ ինստիտուտներ Սյունիք տեղափոխելու մասին

Արմեն Գեւորգյանը իշխանություններին առաջարկում է հայտարարել պետական կառավարման համակարգի որոշ ինստիտուտներ Սյունիք տեղափոխելու մասին

Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը իշխանություններին առաջարկում է հայտարարել պետական կառավարման համակարգի որոշ ինստիտուտներ Սյունիք տեղափոխելու մասին:

«Օրինակ՝ փոխվարչապետի գրասենյակը: Ազգային Ժողովի աշխատանքների մի մասը նույնպես կարելի է կազմակերպել Սյունիքում»,-այսպիսի տեսակետ է հայտնել Գևորգյանը:

Նախկին փոխվարչապետի համոզմամբ այս քայլը ուղիղ ուղերձ կլինի մեր հիմնական դաշնակցին, սյունեցիներին՝ նրանց սեփական հողում ապրելու վստահությունը բարձրացնելու առումով եւ կլինի ուղերձ միջազգային խաղացողներին՝ Հայաստանի վճռականությունը իր տարածքային ամբողջականության եւ անվտանգության ապահովման հարցում:

«Պետք է շատ լուրջ վերաբերվել Սյունիքի թեմայով դիվանագիտական զարգացումներին եւ Ալիեւի երեկվա` ամենեւին ոչ դիվանագիտական սպառնալիքներին: Հայաստանը պետք է ճշգրիտ, ինչ-որ տեղ ոչ ստանդարտ քայլերով վերջ դնի այդ անառողջ սակարկություններին»,- թելեգրամյան իր ալիքում գրել է Արմեն Գեւորգյանը: