կարևոր
1606 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-21 21:06

«Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Մկրտչյանը մանդատը վայր է դրել

«Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Մկրտչյանը մանդատը վայր է դրել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին:

Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ գործունեությունը շարունակելու է գործադիրում։

Պատգամավորին նախորդող ամիսներին անհետ կորած զինծառայողների հարազատների անցկացրած բողոքի ակցիաների ժամանակ նաեւ կարելի էր տեսնել՝ հարազատների հետ բանակցելիս:

Կենսագրություն

Ծնվել է 1989թ. հունիսի 20-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Պատմաբան: 2012թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2013թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան (քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ): 2017թ.՝ ԵՊՀ hամաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու:

2015-2016թթ. եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսի օգնական եւ հայոց պատմության դասընթացի համակարգող: 2016 թվականից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, 2018թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 2017-2018թթ.՝ «ԱՅԲ» կրթական հիմնադրամ: 2018 թվականից համակարգում է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերությունների բաժնի Փոքր պետությունների ուսումնասիրման նախաձեռնությունը: Դասախոսել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Էստոնիայի եւ Վրաստանի հեղինակավոր համալսարաններում եւ գիտահետազոտական կենտրոններում:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Մեկ կոլեկտիվ մենագրության եւ հայաստանյան ու միջազգային հեղինակավոր պարբերականներում հրատարակված 14 գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած չէ: