23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ռուսաստանի նախագահը Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձում համառոտ անդրադարձել է Արցախին՝ նշելով պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի դերակատարության մասին:
Վլադմիր Պուտինը զգուշացրել է Արեւմուտքին՝ չհատել կարմիր գծերը Ռուսաստանի հետ: Սադրանքների կազմակերպիչները, Պուտինի խոսքով, այնպես կզղջան, ինչպես երբեք ոչ մի բանի համար չեն զղջացել:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Մոսկվան չի ցանկանում այրել կամուրջները, բայց եթե որեւէ մեկը իրենց բարի մտադրությունը թուլություն ընկալի եւ մտադրվի վերջնականապես այրել, կամ նույնիսկ պայթեցնել կամուրջները, ապա պետք է իմանա, որ պատասխանը կլինի հավասարազոր, արագ եւ խիստ:
«Ռուսաստանին կպնելը կարծես նոր սպորտաձեւ լինի, ով ավելի բարձր ինչ-որ բան կասի»,-նշել է Պուտինը: