կարևոր
1555 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-21 19:48

Ժամը 20։30-ին հավաքվում ենք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ՝ ի զորակցություն Սյունիքի ու հանուն հայրենիքի․ Գեղամ Մանուկյան

Ժամը 20։30-ին հավաքվում ենք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ՝ ի զորակցություն Սյունիքի ու հանուն հայրենիքի․ Գեղամ Մանուկյան

Ժամը 20։30-ին հավաքվում ենք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ՝ ի զորակցույթուն Սյունիքի ու հանուն հայրենիքի։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«ՍՅՈՒՆԻՔԻ հետ, հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ

ԱՅՍՕՐ 20։30

Հայրենադավն այսօր իր մասին ամեն ինչ լսած վերադառնում է Երեւան։ Բայց գազազած է եւ որոշել է պատժել սյունեցիներին։ Չի կարող։ Չի կարող ողջ հայությանը պատժել։ ԺԱՄԸ 20։30 հավաքվում ենք իր կյանքի մեծագույն երազանք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ, որ Սյունիքից տունդարձին հասկանա կրկին ու կրկին՝ նա Հայաստան աշխարհի ցանկացած անկյունում էլ համարվելու է հայրենադավ։ Ի զորակցույթուն ՍՅՈՒՆԻՔԻ ու ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»։

Հիշեցնենք, որ երեկ օրվա երկրորդ կեսից Փաշինյանը գաղտնագողի ուղևորվել էր Սյունիք: Այսօր Նիկոլ Փաշինյանին սյունեցիները դիմավորել են բողոքի ակցիայով՝ պահանջել են, որ նա հեռանա մարզից: Փաշինյանն իրեն կապիտուլյանտ անվանողներին պատասխանել է «Դուք եք կապիտուլյանտը»: Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ քաշքշուկ է սկսվել: Նիկոլ Փաշինյանը ցանկացել է նաեւ այցելել Ագարակի գերեզմանատուն, սակայն հավաքվածները փակել են գերեզմանոցի ճանապարհը՝ թույլ չտալով նրան մտնել այնտեղ: Վերջինս Մեղրիում և Ագարակում «արժանացել է ընդունելության», մասնավորապես՝ քաղաքացիները հայհոյանքներով և «Նիկոլ դավաճան», կապիտուլյանտ վանկարկումներով են դիմավորել և ճանապարհել նրան, իսկ Քաջարան նա այդպես էլ չի կարողացել մտնել։