24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ապրիլի 21-ին Ռուսաստանի Դաշնությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության 10 աշխատակիցների: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջից:
Այս քայլը «հայելային» պատասխան է ամերիկյան կողմի թշնամական գործողություններին՝ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան և Նյու Յորքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մի շարք աշխատակիցների նկատմամբ, որոնք անհիմն կերպով հայտարարվել էին «պերսոնա նոն գրատա»,-նշված է հայտարարությունում:
Այս անձանց հրահանգվել է լքել երկրի տարածքը մինչև այս տարվա մայիսի 21-ը: