կարևոր
1579 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-21 18:26

Փաշինյանը, չունենալով որևէ լիազորություն միջամտելու որևէ քրեական գործի, ուղղակի հանձնարարականներ է տալիս. փաստաբան

Փաշինյանը, չունենալով որևէ լիազորություն միջամտելու որևէ քրեական գործի, ուղղակի հանձնարարականներ է տալիս. փաստաբան

Փաշինյանը, չունենալով որևէ լիազորություն միջամտելու որևէ քրեական գործի, ուղղակի հանձնարարականներ է տալիս։ Սյունիքում վարչապետի հանձնարարականներ տալուն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Այս տեսաձայնագրությունն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտել) հոդվածի հատկանիշներ։

Փաշինյանը, չունենալով որևէ լիազորություն միջամտելու որևէ քրեական գործի, «հսկող դատախազի» կարգավիճահում ուղղակի հանձնարարականներ է տալիս ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ դատախազության ներկայացուցիչներին, հարցնում է՝ արդյոք հարուցվե՞լ է քրեական գործ, հետաքրքրվում, թե ի՞նչ գործողություններ են կատարվել և հանձնարարում գնալ ու «իրենց աշխատանքով» զբաղվել։

Այս պահից սկսած նշված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է։

Հ.Գ. Ի՞նչ հիմքով են Սյունիքի դատախազը և քննչական վարչության պետը կանգնած զեկուզում կապիտուլյանտին։

Հ.Գ.1. Աննա Վարդապետյանին այս գործով քանի՞ նամակ է ուղարկվելու»։

Հիշեցնենք, որ երեկ օրվա երկրորդ կեսից Փաշինյանը գաղտնագողի ուղևորվել էր Սյունիք: Այսօր Նիկոլ Փաշինյանին սյունեցիները դիմավորել են բողոքի ակցիայով՝ պահանջել են, որ նա հեռանա մարզից: Փաշինյանն իրեն կապիտուլյանտ անվանողներին պատասխանել է «Դուք եք կապիտուլյանտը»: Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ քաշքշուկ է սկսվել: Նիկոլ Փաշինյանը ցանկացել է նաեւ այցելել Ագարակի գերեզմանատուն, սակայն հավաքվածները փակել են գերեզմանոցի ճանապարհը՝ թույլ չտալով նրան մտնել այնտեղ: Վերջինս Մեղրիում և Ագարակում «արժանացել է ընդունելության», մասնավորապես՝ քաղաքացիները հայհոյանքներով և «Նիկոլ դավաճան», կապիտուլյանտ վանկարկումներով են դիմավորել և ճանապարհել նրան, իսկ Քաջարան նա այդպես էլ չի կարողացել մտնել։