ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․
«2021 թվականի ապրիլի 17-ին «Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կատարված ծառահատումների վերաբերյալ տեղադրված լուսանկարների հիման վրա շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրություն էր ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։
Տեսչական մարմնի տարածքային բաժնի աշխատակիցները տեղում կատարել են տարածքի ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ։ Հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնաս, որը կազմել է 1,375,205 ՀՀ դրամ։
Համապատասխան նյութերը ուղարկվել են ՀՀ դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։
ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել շրջակա միջավայրի նախարարություն»։