կարևոր
1810 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-21 16:33

Հայաստանը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար․ ՀՀ ԱԳՆ պատասխանը՝ Ալիեւի հոխորտանքներին․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

  
Ալիեւը շարունակում է հոխորտալ ու առաջ քաշել իր մտացածին պահանջատիրությունը: Հայտարարել է, թե անկախ հայերի ցանկությունից իրենք վերադառանալու են Զանգեզուր եւ ինքը կյանքի է կոչելու, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի գաղափարը:

Մերոնց պատասխանը չի ուշացել: ԱԳՆ խոսնակը հիշեցրել է Ալիեւին, որ նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանի խաղաղությանը: Հայկական կողմը դատապարտել է մեր տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները:

Ալիեւին, հերթական անգամ, իր տեղն է ցույց տվել մեր օմբուդսմենը: Արման Թաթոյանի համար անհասկանալի է միջազգային հանրության լռությունը:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսնյութում: