կարևոր
961 դիտում, 9 ամիս առաջ - 2021-04-21 14:51

Թուրքիան սպառնում է ԱՄՆ-ին. եթե ԱՄՆ նախագահը ճանաչի Ցեղասպանությունը, Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները լրջորեն կտուժեն

Թուրքիան սպառնում է ԱՄՆ-ին. եթե ԱՄՆ նախագահը ճանաչի Ցեղասպանությունը, Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները լրջորեն կտուժեն

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան շարունակում է սպառնալ Միացյալ Նահանգներին՝ «եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչի Ցեղասպանությունը, Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կարող են լրջորեն տուժել»: Այս հայտարարությունը «Հաբերթյուրիք»-ի եթերում արել է Թուրքիայի արտգործնախարարը:

Մեւլութ Չավուշօղլուն ասել է, թե հայտարարությունները, որոնք իրավական ուժ չունեն, օգուտ չեն տա, բայց կվնասեն երկրների հարաբերությունները:

«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է փչացնել հարաբերությունները, դա իր ընտրությունն է»,-ասել է Չավուշօղլուն:

Թուրքիան շարունակում է պետական մակարդակով հերքել Հայոց ցեղասպանությունը:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում Ցեղասպանության ժխտմանը նվիրված միջազգային գիտաժողով է անցկացվել: