ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել: «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նշենք, որ այս պահի դրությամբ Սյունիքում բերման ենթարկվածներ չկան:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանին սյունեցիները դիմավորել են բողոքի ակցիայով՝ պահանջել են, որ նա հեռանա մարզից: Փաշինյանն իրեն կապիտուլյանտ անվանողներին պատասխանել է «Դուք եք կապիտուլյանտը»: Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ քաշքշուկ է սկսվել: Վարչապետը ցանկացել է նաեւ այցելել Ագարակի գերեզմանատուն, սակայն հավաքվածները փակել են գերեզմանոցի ճանապարհը՝ թույլ չտալով նրան մտնել այնտեղ: Քաղաքացիները խոչընդտել են նաեւ վարչապետին ուղեկցող մեքենաների տեղաշարժը: