կարևոր
1351 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-21 13:03

Աջափնյակ վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Աջափնյակ վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի գազամատակարարումը  ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի գազասպառողների և թվով 1 հանրային օբյեկտի գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: