կարևոր
1441 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-21 09:33

Այսօր ապրիլի 21–ն է․ 1965 թ. հենց այս օրը ծնվել է ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը

Այսօր ապրիլի 21–ն է․ 1965 թ. հենց այս  օրը ծնվել է ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը

Ապրիլի 21, տարվա 111-րդ (նահանջ տարիներին՝ 112-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 254 օր։

  • մ. թ. ա. 753 թ. – համարվում է Հռոմի հիմնադրման օրը:
  • 1526 թ. – զորավար Բաբուրը, հաղթանակ տանելով Հնդկաստանում, հիմնադրեց Մեծ Մողոլների կայսրությունը:
  • 1910 թ. – մահացել է Մարկ Տվենը, ամերիկացի ճանաչված գրող, նաև ասույթների հեղինակ, «Թոմ Սոյերի արկածները», «Հեքլբերրի Ֆիննի արկածները», «Արքայազնն ու աղքատը» (ծն. 1835 թ.):
  • 1913 թ. – ջուր իջեցվեց «Աքվիտանիա» շոգենավը: Այն միակ շոգենավն է, որ մասնակցել է առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին:
  • 1915 թ. – ծնվել է Էնթոնի Քուինը, մեքսիկացի ծագումով ամերիկյան դերասան (մահ. 2001 թ.):
  • 1926 թ. – ծնվել է Եղիսաբեթ II-ը՝ Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհին:
  • 1954 թ. – ԽՍՀՄ-ը սկսեց անդամակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
  • 1960 թ. – Բրազիլիայի մայրաքաղաքը պաշտոնապես Ռիո դե Ժանեյրոյից տեղափոխվեց Բրազիլիա քաղաք:
  • 1965 թ. – ծնվել է Թաթուլ Կրպեյանը, ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս, Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը (մահ. 1991):
  • 1994 թ. – մահացել է Էդմոնդ Քեոսայանը, հայ նշանավոր կինոռեժիսոր (ծն. 1936 թ.):