կարևոր
1876 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-21 14:32

Արդարադատության նախարարը դատավոր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել Բուլգակովին մեջբերելու համար. փաստաբան

Արդարադատության նախարարը դատավոր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել Բուլգակովին մեջբերելու համար. փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնում է, որ երեկ ստացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին արդարադատության նախարար Ռ. Բադասյանի որոշումը: Փաստաբանը դեռևս ապրիլի16-ին հայտնել էր, որ Ռ.Բադասյանը նոր կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ և հավելել՝ «երևի այս անգամ կփորձեն աշխատանքից հեռացնել»:

Այս որոշման կայացման առիթը, ինչպես նշում է փաստաբանը, դատավորի կողմից իր հարցազրույցում ռուս մեծ գրող Մ. Բուլգակովի ստեղծագործություններից հետևյալ մեջբերում անելն է. «Մեր դժբախտությունն այն է, որ մարդիկ, որոնք պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»:

«Դե ինչ, Միխայիլ Աֆանասյեվիչ, ես կզարմանայի, եթե նիկոլական Հայաստանի իշխանությունները հարգեին Ձեր ստեղծագործությունները: Դա կհակասեր ստեղծագործությունների էությանը, կամ, ավելի ճիշտ, եթե հարգեին, Հայաստանը երբեք նիկոլական չէր լինի»,- գրել է Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ 

Հիշեցնենք, որ սա դատավոր Ազարյանի նկատմամբ հարուցված առաջին կարգապահական վարույթը չէ: 2020թ. հունիսին ավարտվեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված և հունիսի 18-ին ընդհատված կարգապահական վարույթի քննությունը: Բարձրագույն դատական խորհուրդը 2020թ.-ի հուլիսի 9-ին որոշեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ որոշումը մերժել։