կարևոր
994 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-20 23:52

Փաշինյանն ուժեղացված թիկնազորով ճաշում է Կապանի ռեստորանում

Փաշինյանն ուժեղացված թիկնազորով ճաշում է Կապանի ռեստորանում

Այսօր Փաշինյանը գաղտնի մեկնել է Սյունիք։ Այս պահին նա Կապանում է: yerkirmedia.am -ի մեր աղբյուրները Կապանից հայտնեցին, որ ամբողջ քաղաքը լի է ոստիկաններով: Փաշինյանը ճաշում է Կապանի Էլեգանտ ռեստորանում: 

Մինչ Կապան հասնելը Փաշինյանը Շուռնուխում է եղել: Նրան ուղեկցող ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել Շուռնուխի բնակիչի տնից: Այնուհանդերձ, սա միակ ձաստն է, իսկ լրատվամիջոցները գրում են այն մասին, որ անկանկալ այս շուռնուխցիները, մեղմ ասած, գոհ չեն եղել, և Փաշինյանը ստիպված է եղել շատ արագ հեռանալ գյուղից: 

Այսօրվա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն նրան: Մեծ թվով ոստիականական ուժեր արդեն տեղափոխվել են Սյունիք: 

Սյունիքի խոշոր հայմայնքների ղեկավարները պաշտոնապես տեղեկություն չունեն նրա այցի մասին: Այցի նպատակի տարբեր վարկածներ են առաջ քաշվում. մեկը, թե Փաշինյանը գնում է գիշերային ինչ որ հանդիպման՝ սահմանի վրա։ Նաև լուրեր են շրջանառվում, որ նա չի գնալու Որոտանի ճանապարհով, որն անցնում է ադրբեջանական ուղեկալների կողքով, այլ ընտրված է Տաթեւը, ինչը ենթադրել է տալիս, որ Փաշինյանը լինելու է միայն մարզկենտրոն Կապանում: 

Սա Սյունիք այցելելու երկրորդ փորձն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարության ստորագրումից հետո: Դեկտեմբերի 21-ին նրա այցը Սյունիք տապալվեց. սյունեցիները փակել էին միջպետական ճանապարհը, եւ այդ պատճառով Փաշինյանը բավարարվեց Սիսիան այցով ու այնտեղ փոքրաթիվ հավաք կազմակերպելով: Իսկ Սիսիանի եկեղեցու Տեր հայրը դուրս հրավիրեց նրան եկեղեցուց: