կարևոր
475 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-20 22:23

ՆԱՏՕ-ն փորձում է ապակայունացել իրավիճակը Կովկասում․ Շոյգու

ՆԱՏՕ-ն փորձում է ապակայունացել իրավիճակը Կովկասում․ Շոյգու

  
Ռուսաստանի Պաշտպանության նախարարը պնդում է, թե ՆԱՏՕ-ն փորձում է ապակայունացել իրավիճակը Կովկասում: Մասնավորապես՝ Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում Սերգեյ Շոյգուն այսօր ասել է, որ Մերձավորաեւելյան մի շարք երկրներում ու Անդրկովկասում նկատվում է անկայուն իրադրություն: Նրա խոսքով՝ իրավիճակի նորմալացմանը հակազդելու՝ Հյուսիսատլանտյան դաշինքի փորձերը ստիպում են ռուսական կողմին զսպման համարժեք քայլեր ձեռնարկել ու ընդարձակել Հարավային ռազմական օկրուգի մարտական հնարավորությունները:

Շոյգուն նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն սադրիչ գործողություններ են իրականացնում Սեւ ծովի օդային տարածքում ու ջրերում: Ուկրաինայի ղեկավարությունն էլ, նախարարի խոսքով՝ շարունակում է ձգտել ապակայունացնել իրավիճակը Դոնբասում: «Իրավիճակը հարավարեւմտյան ռազմավարական ուղղությամբ շարունակում է մնալ ծանր՝ մի շարք երկրների՝ իրենց ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին ավելացնելու փորձերի հետեւանքով»,- ասել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարը: