01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ռուսաստանի Պաշտպանության նախարարը պնդում է, թե ՆԱՏՕ-ն փորձում է ապակայունացել իրավիճակը Կովկասում: Մասնավորապես՝ Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում Սերգեյ Շոյգուն այսօր ասել է, որ Մերձավորաեւելյան մի շարք երկրներում ու Անդրկովկասում նկատվում է անկայուն իրադրություն: Նրա խոսքով՝ իրավիճակի նորմալացմանը հակազդելու՝ Հյուսիսատլանտյան դաշինքի փորձերը ստիպում են ռուսական կողմին զսպման համարժեք քայլեր ձեռնարկել ու ընդարձակել Հարավային ռազմական օկրուգի մարտական հնարավորությունները:
Շոյգուն նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն սադրիչ գործողություններ են իրականացնում Սեւ ծովի օդային տարածքում ու ջրերում: Ուկրաինայի ղեկավարությունն էլ, նախարարի խոսքով՝ շարունակում է ձգտել ապակայունացնել իրավիճակը Դոնբասում: «Իրավիճակը հարավարեւմտյան ռազմավարական ուղղությամբ շարունակում է մնալ ծանր՝ մի շարք երկրների՝ իրենց ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին ավելացնելու փորձերի հետեւանքով»,- ասել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարը: