կարևոր
862 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-20 22:04

Իրականացրե՛ք Ձեր խոստումը, ճանաչե՛ք Հայոց Ցեղասպանությունը. կոնգրեսական Ադամ Շիֆը դիմել է Բայդենին

Իրականացրե՛ք Ձեր խոստումը, ճանաչե՛ք Հայոց Ցեղասպանությունը. կոնգրեսական Ադամ Շիֆը դիմել է Բայդենին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին` կոչ անելով կատարել նախկինում տված խոստումը եւ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ 

«Պարոն նախագահ, մի քանի օրից ողջ աշխարհը կոգեկոչի Հայոց ցեղասպանության սկսվելու 106-րդ տարելիցը. 1,5 մլն հայ է տեղահանվել և սպանվել 1915-1923 թթ.-ին Օսմանյան կայսրությունում: Սա Ձեր առաջին նախագահությունն է, և Դուք հնարավորություն ունեք ճանաչելու Ցեղասպանությունը: Այժմ Ձեր ուժերի սահմանում է ուղղել տասնամյակների ժխտումը և այդպես վարվելով` իմաստ հաղորդել Ձեր հայտարարությանը, որով հանդես եք եկել անցյալ տարի` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և փաստելով, որ «լռությունը հանցակցություն է»:

Որպես նախագահի թեկնածու և այժմ որպես նախագահ` Դուք խոսել եք մարդու իրավունքների պաշտպանությանը Ձեր հանձնառության մասին:

Ցեղասպանության վերաբերյալ փաստերն արձանագրվել են իրական ժանակում ամերիկացի դիվանագետների կողմից: Ցեղասպանությունը վերապրածների հարյուր հազարավոր ամերիկահայ ժառանգների` երեխաների, թոռների ու ծոռների անունից կոչ եմ անում Ձեզ ճանչել Հայոց ցեղասպանությունը:

Ցեղասպանության ճանաչումը կարևոր է, որովհետև դա անցյալի խնդիր չէ, այլ ներկայի: Նման վտանգ կա այսօր Արցախում, որտեղ Թուրքիայի հորդորով Ադրբեջանը պատերազմ է նախաձեռնել հայերի դեմ` փորձելով մեկ այլ հնարավոր ցեղասպանություն իրականացնել»,- շեշտել է Շիֆը:

«Իրականացրե՛ք Ձեր խոստումը, ճանաչե՛ք Հայոց Ցեղասպանությունը»,- գրել է Շիֆը:

Մենք չպետք է դիմենք կիսաճշմարտությունների. 1.5 միլիոն հայերի սպանությունը վայրագություն էր, իհարկե, ճիշտ է, բայց ավելին էր: Մի ժողովուրդ և մշակույթ ոչնչացնելու ձգտումը այլ տեսակի չարիք է, և միայն Ռաֆայել Լեմկինի տված «ցեղասպանություն» եզրույթն է, որ այս դեպքում պետք է նկարագրի այդ չարիքը, ասում է Շիֆը և հավելում. 

Իմ խորին ցանկությունն է, որ Դուք բարձրաձայնեք ճշմարտությունը իր ողջ սարսափով և ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»:

Հավելենք, որ 2020 թվականի ապրիլի 24-ի իր ելույթում ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել էր, որ «ընտրվելու դեպքում ես խոստանում եմ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին»: