29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ֆրանսիացի պատգամավոր Բեռնար Ֆուրնյեն ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի իր ելույթում Ադրբեջանի կառավարությանը կոչ արեց ազատ արձակել հայ ռազմագերիներին: «ՄԻԵԴ-ը հակամարտության ընթացքում և դրանից հետո կողմերին կոչ է արել կատարել գերիների մասին կոնվենցիայի դրույթները: ՄԻԵԴ-ը ձերբակալված անձանց վերաբերյալ բազմաթիվ դիմումներ է ստացել, որոնք ներկայացվել են կառավարությունների և հարազատների կողմից»,-ասել է նա:
Քաղաքական գործչի խոսքով՝ Ադրբեջանի կառավարությունն ընդհանուր բնույթի տեղեկություններ է տրամադրել՝ սահմանափակ ծավալով: «Մեր հիմնական առաջնահերթությունը պետք է լինի կոնվենցիայի պահպանումը: Մենք դիմում ենք Ադրբեջանին` հորդորելով ամբողջությամբ կատարելու ՄԻԵԴ-ի որոշումները, թույլ չտալ խոշտանգումներ: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն՝ ազատ արձակել ռազմագերիներին»,- ընդգծել է Ֆուրնյեն: