կարևոր
502 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-20 21:23

Փաշինյանը գաղտնի մեկնել է Սյունիք. իշխանական պատգամավորը հաստատում է տեղեկությունը

Փաշինյանը գաղտնի մեկնել է Սյունիք. իշխանական պատգամավորը հաստատում է տեղեկությունը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է գաղտնագողի այցելել Հայաստանի բնակավայրեր: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ այս պահին նա ուղեւորվում է Սյունիք: Նրա ավտոշարասյունը նկատվել է Վայոց Ձորի մարզում, ապա նաեւ Սիսանի մատույցներում: Այսօրվա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն նրան: Մեծ թվով ոստիականական ուժեր արդեն տեղափոխվել են Սյունիք: 

Սյունիքի խոշոր հայմայնքների ղեկավարները պաշտոնապես տեղեկություն չունեն նրա այցի մասին: Այցի նպատակի տարբեր վարկածներ են առաջ քաշվում. մեկը, թե Փաշինյանը գնում է գիշերային ինչ որ հանդիպման՝ սահմանի վրա։ Նաև լուրեր են շրջանառվում, որ նա չի գնալու Որոտանի ճանապարհով, որն անցնում է ադրբեջանական ուղեկալների կողքով, այլ ընտրված է Տաթեւը, ինչը ենթադրել է տալիս, որ Փաշինյանը լինելու է միայն մարզկենտրոն Կապանում: 

Իշխանական պատգամավորը հաստատում է այս տեղեկությունը։ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական Ժամանակին Իմ քայլի պատգամավոր Կարեն Համբարձումյանը հայտնել է, որ նոր է տեղեկացել նրա Սյունիքում լինելու մասին եւ ինքնել է մեկնում։ Ի դեպ, 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Սյունիք կատարած ձախողված այցի ժամանակ, Փաշինյանը եղել էր հենց այս պատգամավորի տանը, իսկ Սիսանում կայացած հանդիպմանը մասնակցել են Կարեն Համբարձումյանի մեծ թվով ազգականներ։ 

Սա Սյունիք այցելելու երկրորդ փորձն է լինելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարության ստորագրումից հետո: Դեկտեմբերի 21-ին նրա այցը Սյունիք տապալվեց. սյունեցիները փակել էին միջպետական ճանապարհը, եւ այդ պատճառով Փաշինյանը բավարարվեց Սիսիան այցով ու այնտեղ փոքրաթիվ հավաք կազմակերպելով: Իսկ Սիսիանի եկեղեցու Տեր հայրը դուրս հրավիրեց նրան եկեղեցուց: 

Հիշեցնենք, որ նախօրեին փոխվել են Սյունիքի մարզային եւ մի շարք խոշոր համայնքների ոստիկանապետերը։

Հավելենք նաև, որ մի քանի օր է Սյունիքում է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Երեկվանից Սյունիք է մեկնել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որը հանդիպում է ունեցել Սիսիանի  համայնքապետարանում: