կարևոր
775 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-20 20:55

Սյունիքի ոստիկանապետն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են պաշտոնից

Սյունիքի ոստիկանապետն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են պաշտոնից

  
Սյունիքի ոստիկանապետն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են պաշտոնից: Ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Սյունիքի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանին կադրերի ռեզերվից կփոխարինի Ալիկ Մամիկոնյանը:

Պաշտոնից ազատվել է նաեւ Սյունիքի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, նրան փոխարինել է Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը:

Իսկ Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը: Պաշտոնից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել նաեւ Գորիսի ոստիկանապետ Սերգո Մարկոսյանը, նրան փոխարինել է Ալեն Կարապետյանը: