Սյունիքի ոստիկանապետն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են պաշտոնից: Ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Սյունիքի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանին կադրերի ռեզերվից կփոխարինի Ալիկ Մամիկոնյանը:
Պաշտոնից ազատվել է նաեւ Սյունիքի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, նրան փոխարինել է Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը:
Իսկ Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը: Պաշտոնից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել նաեւ Գորիսի ոստիկանապետ Սերգո Մարկոսյանը, նրան փոխարինել է Ալեն Կարապետյանը: