ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 20-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ «Դարերու վրեժը» խորագրով պատմագեղարվեստական երեկո՝ նվիրված «Նեմեսիս» գործողության 100-ամյակին և Հայ Դատի արդար պայքարի մյուս մարտիկներին:
Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Նա արժևորեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին հրապարակային պատժելու գործողությունը ու նկատեց, որ հայ ազգի վրեժի ու հայրենիքի կարոտի ընթացքը շարունակվում է նաև այսօր։
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ նաև Դրաստամատ Կանայանի թոռնուհին՝ Իրինա Կանայանը։
Նա ներողություն խնդրեց, որ վարժ չի խոսում հայերեն, քանի որ ծնվել է Սիբիրում, ուր աքսորել են Դրոյի ընտանիքին։ Դրոյի թոռնուհին ասաց, որ ընտանիքում պահպանվել է Դրոյի որոշ նամակներ, նկարներ, իրեր։ Նամակներից որոշ հատվածներ նա կարդաց բեմից։
Ելույթ ունեցավ նաեւ հայ վրիժառու Արտաշես Գևորգյանի թոռ Արմեն Գևորգյանը։
Արտաշես Գևորգյանի 1922 թվականի հուլիսի 21-ին իր ընկերներ Պետրոս Տեր-Պողոսյանի և Ստեփան Ծաղիկյանի հետ Թիֆլիսում սպանել է Հայոց ցեղասպանության գլխավոր հանցագործներից մեկին՝ Օսմանյան կայսրության ռազմածովային նախարար Ջեմալ փաշային։
Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ «Նեմեսիս»-ին և Լիսաբոնի գործողություններին նվիրված կարճամետրաժ ֆիլմերի պրեմիերան, ներկայացվեցինն հուշեր, հնչեցին հայրենասիրական ստեղծագործություններ, ինչպես նաև ընթերցվվեց Դրաստամատ Կանայանի անտիպ նամակը։
Մանրամասները՝ տեսանյութում․