կարևոր
1990 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-20 19:39

Վարդազարյանի աշխատասենյակը տրամադրվել է Ջհանգիրյանին․ ԲԴԽ-ն անուղղակի հաստատել է այս տեղեկությունը

Վարդազարյանի աշխատասենյակը տրամադրվել է Ջհանգիրյանին․ ԲԴԽ-ն անուղղակի հաստատել է այս տեղեկությունը

  
Բարձրագույն դատական խորհուրդը հաստատել է տեղեկությունը, որ խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը զբաղեցրել է լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակը:

ԲԴԽ-ն տարածած հայտարարությամբ, հերքելով տեղեկությունները, թե Ջհանգիրյանը ներխուժել է Վարդազարյանի աշխատասենյակ, միաժամանակ հաստատել է, որ այդ աշխատասենյակն օրինական ընթացարկագով տրամադրվել է Ջհանգիրյանին:

Ի դեպ, այսօր պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին սպասարկող ավտոմեքենան նկատել եւ լուսանկարել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ: Ենթադրվում է, որ պաշտպանության նախարարը հանդիպել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի հետ: Իսկ, թե ի՞նչ են քննարկել միմյանց հետ չառնչվող պետական գերատեսչությունների ղեկավարները՝ առայժմ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազրություններն օրերս կասեցվել են, քանի որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Վարդազարյանի լիազորությունները ժամանակավորապես փոխանցվել են ԲԴԽ տարիքով ավագ անդամին՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին: