կարևոր
640 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-20 18:37

ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով ռուս պատվիրակների՝ դեմ քվեարկության պատճառներն ու արձագանքները

ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով ռուս պատվիրակների՝ դեմ քվեարկության պատճառներն ու արձագանքները

Ստրասբուրգում այսօր մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որի ժամանակ քննարկվելու է նաեւ հայ ռազմագերիների հարցը։ Բանաձեւի ընդունում չի նախատեսվում:

ԵԽԽՎ 93 պատվիրակ կողմ է քվեարկել «Հայ ռազմագերիներ, այլ գերիներ և տեղահանվածներ» հարցն օրակարգ մտցնելուն, 21-ը՝ դեմ, 18-ը՝ ձեռնպահ: Դեմ քվեարկած ԵԽԽՎ 21 պատվիրակից 8-ը ներկայացնում է Թուրքիան, 6-ը՝ Ադրբեջանը, 5-ը՝ Ռուսաստանը, Ռուսաստանի պատվիրակության ևս 7 անդամ ձեռնպահ է մնացել:

Իսկ մինչ այդ, սոցցանցի հայկական տիրույթում ավելի շատ քննարկվում է ոչ թե այն, որ երեկվա քվեարկությամբ հայ ռազմագերիների հարցն ընդգրկվել է նիստի օրակարգ, այլ այն, որ այդ հարցն օրակարգ մտցնելուն դեմ քվեարկած 21 ներկայացուցչի մեջ է նաեւ Ռուսաստանի 5 պատվիրակ: Քվեարկության արդյունքների վերաբերյալ բազմաթիվ հակասական տեղեկություններ տարածվեցին, քանի որ նստաշրջանի օրակարգ ներառվելիք հարցերը խմբավորվել էին երկու փաթեթում, և հայ ռազմագերիների հարցն ընդգրկված էր նաև Նավալնիի ձերբակալման ու Եվրոպայում խաղաղության դեմ Ռուսաստանի սպառնալիքին վերաբերող կետերը: Սկզբում տեսակետ էր շրջանառվում, թե Ռուսաստանի պատվիրակությունը դեմ է քվեարկել ոչ թե միայն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը օրակարգ ներառելուն, այլ իրենց պետության դեմ օրակարգում ընդգրկված նշված երկու կետերին:

Սա, սակայն, հերքվեց: Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Պախոմովը պարզաբանել է, որ հայ գերիներին առնչվող հարցին իրենց պատվիրականության անդամների դեմ քվեարկելը եղել է տեխնիկական խնդիր:  «ՌԴ պատվիրակության մոտ տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի հետևանքով պատգամավորների մի մասը դեմ է քվեարկել, մի մասը՝ ձեռնպահ։Այդ հարցի վերաբերյալ քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակության մոտ տեխնիկական խափանում է գրանցվել։ Մենք էլ այնքան էլ չենք հավատում զուգադիպություններին։ Մենք համապատասխան դիմում ենք ներկայացրել»,-ասել է պատգամավորը։ Նշենք, որ ռուսական պատվիրակությունը նիստին մասնակցում է առցանց ձևաչափով: 

Հարկ է հիշել նաև, որ հնարավոր տեխնիկական խնդիր առաջացել էր նաև հայկական պատվիրակի մոտ Ռուսաստանի օգտին հարցը քվեարկելիս: 2019 թվականի հունիսի 24-ին ԵԽԽՎ-ում քվեարկության էր դրվել Ռուսաստանի համար կարևոր բանաձև՝ Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությանը Վեհաժողով վերադարձնելու վերաբերյալ, որին Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը «դեմ» էր քվեարկել, ապա հայտարարել էր, որ «քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը»,- 2019 թվականին գրել է Ռուբինյանը: