01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում 3-րդ տեղը գրավեց «Հատիս» ակումբը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:
3-րդ տեղի համար պայքարում «Հատիսը» 64-44 հաշվով առավելության հասավ «Էրեբունիի» նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Մանե Շահինյանը («Հատիս»), ով վաստակեց 21 միավոր:
Հիշեցնենք, որ բասկետբոլի VBET Հայաստանի կանանց 2020-2021 թթ. առաջնության եզրափակիչում միմյանց հետ ուժերը կչափեն «Լես Ֆոքսես» և «Երևան Բասկետ» ակումբները:
Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ նախկին «Միկա» մարզահամալիրում։ Հանդիպման սկիզբը՝ ժամը 20:15-ին:
Մուտքն ազատ է: