կարևոր
1699 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-20 15:55

Շաքի գյուղում տուն է այրվել. բնակիչը գլխի շրջանում այրվածքներ է ստացել

Շաքի գյուղում տուն է այրվել. բնակիչը գլխի շրջանում այրվածքներ է ստացել

Ապրիլի 20-ին` ժամը 06։23-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաքի գյուղում տուն է այրվում․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 13-րդ փողոցում գտնվող տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:22-ին, մարվել՝ 09։24-ին։ Այրվել են տան տանիքի (80 քմ) 40 քմ հատվածը, խոհանոցի և ննջասենյակի գույքը՝ մոտ 40 քմ։ Տուժածը ստացել է այրվածք գլխի հատվածում։