կարևոր
433 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-20 15:18

Ապրիլի 24-ին ժամը 06.00-ից մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից մինչև հատուկ կարգադրություն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:

Մասնավորապես, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից  դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից  դեպի Աթենքի փողոց ուղղությամբ և Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից դեպի Իսակովի պողոտա ուղղությամբ: