կարևոր
580 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-20 14:54

Անվտանգության խորհուրդը շարունակում է գաղտազերծումները, սակայն Սամվել Բաբայանը անուղղակի հաստատում է Օնիկ Գասպարյանի զեկույցը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Անվտանգության խորհուրդը հանրայնացրել է ավելի վաղ գաղտնազերծված խորհրդի սեպտեմբերի 30-ին նիստի արձանագրության՝ ընդամենը 25 վայրկյան տեւողությամբ ձայնագրություն:

«Իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն՝ որեւէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել: Ամեն դեպքում, զորքերն իրենց խնդիրը կատարում են»,-ըստ ձայնագրության ասել է Օնիկ Գասպարյանը:

Ըստ էության, հրապարակված ձայնագրության այս հատվածը կարծես հաստատում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին չի զեկուցել, որ պատերազմը պետք է 2-3 օրվա ընթացքում դադարեցնել ռեսուրսների անբավարարության պատճառով:

Սակայն օրեր առաջ հանրային հեռուստատեսության տված հարցազրույցում Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը խոսելով հայտնի օպերացիայի մասին նշել է, որ Օնիկ Գասպարյանը հոկտեմբերի 5-ին զեկուցել է, որ մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին, որտեղից պարզ է դառնում, որ դա Նիկոլ Փաշինյանի համար գաղտնիք չէ:

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանի հայտարարությանն ի պատասխան, Անվտանգության խորհուրդը հրապարակել էր սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածներ: