կարևոր
433 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-20 14:33

Կորոնավիրուսի ապրիլի 20-ի տվյալները Վրաստանում

Կորոնավիրուսի ապրիլի 20-ի տվյալները Վրաստանում

Ապրիլի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 792 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  297 728 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է` 30 940 թեստավորում, որից 22 256-ը հակամարմինների արագ թեստով, 8 684-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 663 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 282 237 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3 959 :

Դրականության ցուցանիշը՝ օրական 5.79 %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 3.24%, վերջին 7 օրվանը՝ 3.92%: