կարևոր
1855 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-20 14:09

Սեյրան Խաթլամաջյանը այսօր կդառնար 84 տարեկան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայ գեղանկարիչ, գրաֆիկ, հասարակական գործիչ Սեյրան Հովհաննեսի Խաթլամաջյանը այսօր կդառնար 84 տարեկան:

Խաթլամաջյանը Համարվում է հայ աբստրակտ՝ վերացական, արվեստի հիմնադիրներից մեկը։

Ավարտելով Ռոստովի գեղարվեստի ուսումնարանը՝ տեղափոխվել է Երևան և ընդունվել Երևանի գեղարվեստի-թատերական ինստիտուտի կերպարվեստի բաժինը, որն ավարտում է 1964 թվականին։

Գեղանկարչի աշխատանքները գտնվում են Ժամանակակաից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Գնեսինի անվան երաժշտական ուսումնարանում (Մոսկվա), «Նոնկոմֆորմիզմի» արվեստի թանգարանում և Հայաստանի ու արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Շարունակելով գեղանկարչության ազգային ավանդույթները՝ Խաթլամաջյանը ստեղծել է հայերնի բնության տիպական գծերը ընդհանրացնող խորհրդանշական բնույթի բնապատկերներ («Շինուհայր», 1964, «Հեքիաթային Հայաստան» շարք 1967-ից), հոգեբանական նրբերանգներ բացահայտող դիմանկարներ («Հորս դիմանկարը», 1975, «Ալբերտ Կոստանյան», 1975)։ Վերացական արվեստում իր ոգեշնչման աղբյուրն էին Վասիլի Կանդինսկու և Արշիլ Գորկու ստեղծագործությունը։ Միաժամանակ մոտ էր Մարտիրոս Սարյանի (1880-1972) արվեստին, որի հետ, չնայած տարիքային մեծ տարբերության, երկար տարիներ կապված էր խորը, հոգևոր մտերմությամբ Դեռ երիտասարդ տարիներից Խաթլամաճեանը ստեղծել էր իր սեփական գեղարվեստական լեզուն, որը, Սարյանի խոսքերով, հիմնված էր բարձր պրոֆեսիոնալիզմի և արվեստի պատմության խորը գիտելիքների վրա։ Աչքի էր ընկնում գունային զորեղ զգացողությամբ։ Սէյրան Խաթլամաճեանը արտահայտվել է թե՛ փափուկ, թափանցիկ հույզերի նրբերանգներով և թե՛ առույգ, խանդավառ գույների արարչական լեզվով իր ուրույն ասելիքը։ Սէյրան Խաթլամաճեանի ձեռագիրը առաջին իսկ հայացքից ճանաչելի է։ Եվ եթե իր վաղ շրջանի բնանկարներն ու դիմանկարները մեզ տեղափոխում են խաճախ սարյանական աշխարհ, ապա իր «Հեքիաթային Հայաստան»-ում և աբստրակտ ժանրում Խաթլամաճեանը չի նմանվում ո՛չ մի նկարչի։ Չի՛ կրկնել անգամ ինքն իրեն։ 50-ական, 60-ական, 70-ական, 80-ական և 90-ական թվականների վերացական կտավներում Խաթլամաճեանը վերակերտվում է՝ արտահայտելով իր մտքի գաղափարային զարգացումը՝ թէ՛ որպես գեղանկարիչ և թե՛ որպես մտավորական, այդպիսով նորարար փուլեր առաջացնելով իր իսկ արվեստում։