23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Թեեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի քննարկումը ներառվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի օրակարգում, սակայն սոցցանցի հայկական տիրույթում երեկվանից ավելի շատ քննարկվում է մեկ այլ հանգամանք:
Հայ ռազմագերիների հարցն օրակարգ մտցնելուն դեմ քվեարկած 21 անձանց մեջ են նաեւ Ռուսաստանից 5 պատվիրակ: Բանն այն է, որ օրակարգը դրվում է քվեարկության ոչ թե առանձին կետերով, այլ ամբողջական: Իսկ ապրիլի 19-ի օրակարգում, բացի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների կետից, ներառված են եղել նաեւ Նավալնիի ձերբակալման ու Եվրոպայում խաղաղության դեմ Ռուսաստանի սպառնալիքին վերաբերող կետերը:
Ռուսաստանի պատվիրակությունը դեմ է քվեարկել ոչ թե Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը օրակարգ ներառելուն, այլ իրենց պետության դեմ օրակարգում ընդգրկված նշված երկու կետերին: