կարևոր
1405 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-20 12:19

Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը

Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը

Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

«Առաջին պատվաստվողն էր ակադեմիկոս Գրիգորի Գաբրելյանցը:

Պատվաստումները իրականցվում են ռուսական «Sputnik-V» և «AstraZeneca» պատվաստանյութերով:

Խորհուրդ ենք տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն» ՊՈԱԿ կամ զանգահարել /047/ 94-34-62 հեռախոսահամարին։

Առողջապահության նախարարության թեժ գիծն է 30 03 կարճ հեռախոսահամարը»: