27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման վաշտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են Արցախի տարածքի մաքրումը ականներից և պայթյունավտանգ առարկաներից: Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ներկայում ռուս սակրավորները պայթյունավտանգ իրերի որոնման աշխատանքներ են իրականացրել Կարմիր շուկայում: Գյուղատնտեսական տարածքները, որոնք նախկինում մշակել են տեղի բնակիչները, զինված հակամարտության ժամանակ հրետակոծության են ենթարկվել։ Խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները համատարած մաքրում են իրականացրել շուրջ 5 հա գյուղատնտեսական տարածքում:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 012 հա տարածք, 620 կմ ճանապարհ, ստուգվել է 1 716 տուն և շենք, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության կառույցներ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 580 պայթյունավտանգ առարկա: