կարևոր
313 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-20 11:26

Զոհված և անհետ կորած զինծառայողների դիերի որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութում

Զոհված և անհետ կորած զինծառայողների դիերի որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների դիերի որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրւջանում։

Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, ԱԻ պետական ծառայության փրկարարներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Հինգ ամսվա ընթացքում իրականացված որոնումների արդյունքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1544 դի, որից 27-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։