կարևոր
517 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-19 22:14

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել այգու վերաբացումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել այգու վերաբացումը:

Ավանդույթի համաձայն՝ դեռ հարյուրամյակներ առաջ այնտեղ են հավաքվել հոգեւորականներ ու մտավորականներ, քննարկել այդ ժամանակներում որոշակի կարեւորություն ունեցող հարցեր: Այս օրերին այգու մուտքն ազատ է թանգարանի բոլոր այցելուների համար, բայց մի տարբերությամբ՝ այնտեղ կարելի է նաեւ ընթերցել, գրական քննարկումներ ու մշակութային միջոցառումներ կազմակերպել:

Թանգարանին առընթեր այգու վերաբացմամբ էլ տրվում է աբովյանական օրերի մեկնարկը: Համազգային հայ կրթական եւ մշակությանին միություն էլ թանգարանին է նվիրել Վարդգես Ահարոնյանի հեղինակած 3 գրքերը՝ Րաֆֆու, Անդրանիկի եւ Հովհաննես Թումանյանի մասին: