կարևոր
796 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-19 21:31

Պրահայի իշխանությունները ՌԴ դեսպանատնից պահանջել են վերադարձնել կես հեկտար հող

Պրահայի իշխանությունները ՌԴ դեսպանատնից պահանջել են վերադարձնել կես հեկտար հող

Ռուսաստանի դեսպանատունը պետք է ազատի «Ստրոմովկա» քաղաքային այգու մի մասը, որը զբաղեցնում է: Այս մասին հայտարարել է «Պրահա-7» շրջանի ղեկավար Յան Չիժինսկին:

«Պրահայի քաղաքային խորհուրդը կոչ է արել Չեխիայի կառավարությանը բանակցություններ վարել Ռուսաստանի դեսպանատան հրապարակը մինչև 1968 թվականի Վարշավայի պայմանագրի զորքերի ներխուժման վիճակի բերելու մասին: 53 տարի հետո Ռուսաստանի Դաշնության կողմից «Ստրոմովկայի» մի մասի գրավումը վերջապես պետք է ավարտվի»,- գրել է Չիժինսկին իր թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Չեխիան հայտարարել էր՝ ռուս 18 դիվանագետի արտաքսելու որոշման մասին՝ նրանց մեղադրելով ռուսական հատուկ ծառայությունների օգտին աշխատելու համար: Ռուս-չեխական հարաբերությունները լարվեցին, երբ Չեխիան մեղադրեց Ռուսաստանի հատուկ ծառայություններին 2014 թվականին Վրբետիցե ավանում գտնվող զինապահեստներում տեղի ունեցած պայթյունների հետ առնչություն ունենալու համար: