կարևոր
661 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-19 20:30

Ջրականի շրջանում փրկարարները հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի դի

Ջրականի շրջանում փրկարարները հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի դի

Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումների ընթացքում, Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի դի։

Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիերի ընդհանուր թիվը դարձավ 1544։