կարևոր
1024 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-19 19:21

Գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ. Զառա Ամատունի

Գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ. Զառա Ամատունի

Ադրբեջանում գերեվարված անձանց հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Տեղեկությունը հաստատել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Այդ անձանց ԿԽՄԿ ներկայացուցիչների պարբերական տեսակցությունների հիմնական նպատակն է՝ օգնել կապ հաստատել ընտանիքների հետ: Ինչպես գիտեք, շփումների ավանդական ձեւը Կարմիր խաչի նամակներն են: Վերջին իրադարձությունների կապակցությամբ իշխանությունների համաձայնությամբ նաեւ հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հեռախոսազանգերի միջոցով, գործարկել նաեւ կապի այլ միջոցներ»,- նշել է Զառա Ամատունին:

Նա նաև տեղեկացրել է, որ ԿԽՄԿ գործունեությունը տարածաշրջանում ընդլայնվել է: Գրասենյակներ են բացվել Իջևանում ու Գորիսում: