20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 22-ին ելույթ կունենա Կլիմայի հարցերով գագաթնաժողովին:
Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջոցառման է հրավիրել 40 համաշխարհային առաջնորդի, այդ թվում՝ ռուս գործընկերոջը: Գագաթնաժողովը Վաշինգտոնը մտադիր է կազմակերպել ապրիլի 22-23-ը՝ վիրտուալ ձևաչափով:
«Վլադիմիր Պուտինը կներկայացնի Ռուսաստանի մոտեցումները լայն միջազգային համագործակցության հաստատման համատեքստում, որն ուղղված է կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքների հաղթահարմանը»,- հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Բացի Պուտինից, գագաթնաժողովին հրավիրվել են նաև Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և այլ երկրների ղեկավարներ: