կարևոր
619 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-19 18:27

Իտալական ճարտարապետական ընկերությունը հերքել է Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը ներգրավված լինելու մասին շրջանառվող լուրերը

Իտալական ճարտարապետական ընկերությունը հերքել է Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը ներգրավված լինելու մասին շրջանառվող լուրերը

Իտալական «120 grammi» ճարտարապետական ընկերությունը հերքել է Ադրբեջանում, այսպես կոչված, «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը ներգրավված լինելու մասին շրջանառվող լուրերը: Այս մասին տեղեկացնում է Վենետիկում Հայաստանի Պատվո Հյուպատոսությունը:

Նշվում է, որ Հյուպատոսությունը ստացել է պաշտոնական հաղորդագրություն, որում ընկերությունը վերահաստատում է՝ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել հայ համայնքի վրդովմունքն առաջացրած այդ նախագծին:

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր հայտարարել, թե իտալական ընկերությունները հրավիրվել են մասնակցելու Բաքվի հայատյացությունը ցուցադրող այդ, այսպես ասած, թանգարանների կառուցմանը: