20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Իտալական «120 grammi» ճարտարապետական ընկերությունը հերքել է Ադրբեջանում, այսպես կոչված, «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը ներգրավված լինելու մասին շրջանառվող լուրերը: Այս մասին տեղեկացնում է Վենետիկում Հայաստանի Պատվո Հյուպատոսությունը:
Նշվում է, որ Հյուպատոսությունը ստացել է պաշտոնական հաղորդագրություն, որում ընկերությունը վերահաստատում է՝ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել հայ համայնքի վրդովմունքն առաջացրած այդ նախագծին:
Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր հայտարարել, թե իտալական ընկերությունները հրավիրվել են մասնակցելու Բաքվի հայատյացությունը ցուցադրող այդ, այսպես ասած, թանգարանների կառուցմանը: