կարևոր
1870 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-19 17:55

Իմքայլական պատգամավորներին քննադատելու համար Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալն ազատվել է պաշտոնից

Իմքայլական պատգամավորներին քննադատելու համար Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալն ազատվել է պաշտոնից

Իմքայլական պատգամավորներին քննադատելու համար Արցախի ներքին գործերի նախարարի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: Հայաստանի Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը լքած եւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հրավիրած գերիների հարցով քննարկմանն Ավագյանն այսօր նշել էր, որ որոշ իշխանական պատգամավորներ, մեղմ ասած, իրենց տեղում չեն, երբ գերիների հարզատներին հորդորում են դիմել Ռուսաստանի դեսպանին, որ վերջինն էլ դիմի Ռուսաստանի նախագահին:

«Եթե պատգամավորը թույլ է տալիս ուղղել քաղաքացուն օտարերկրյա դեսպանի մոտ, նա կոմպետենտ չէ, իր տեղում չէ: Որպես պատգամավոր ավելի լավ է ելույթ չունենան, որովհետեւ կվնասեն առաջինը իրենց քաղաքական թիմին»,- ասել էր Ավագյանը:

Նա նաեւ մատնանշել էր Ավանի փոխթաղապետի պահվածքը, երբ վերջինը սոցցանցերում վիրավորել է խաղաղապահների հրամանատարին ու չի դատապարտվել: Ավագյանն իր այս դիտարկումներից հետո ազատվել է պաշտոնից: Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլեւ չեն համապատասխանում իրականությանը: