կարևոր
502 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-19 17:51

Տեղի է ունեցել Հայաստանի սամբոյի առաջնությունը

Տեղի է ունեցել Հայաստանի սամբոյի առաջնությունը

Տեղի է ունեցել Հայաստանի սամբոյի առաջնությունը: «Դինամո» մարզադահլիճում անցակացված մարզական եւ մարտական սամբոյի առաջնությունն անցել է լարված ու թեժ մարզական մթնոլորտում:

Լավագույնը ճանաչվելու համար մրցագորգ են դուրս եկել Շիրակի, Լոռվա, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի, Արցախի ու Երեւանի ուժեղագույն մարզիկ-մարզուհիները: Առաջնության արդյունքներով է ձեւավորվելու Հայաստանի սամբոյի հավաքականի վերջնական կազմը, որը կմասնակցի մայիսի 24-ից 30-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի առաջնությունն անցել է առանց այն սամբիստ տղաների, որոնք հանուն հայրենիքի, հանուն պատվի ու ազգի արժանապատվության զոհել են ամենաթանկը: 44-օրյա պատերազմում սամբոյի հայկական ընտանիքը տվել է 10 նահատակ, 14 երիտասարդ էլ վիրավորում է ստացել:

Տղաներին` երկրի առաջնությունների հավերժ չեմպիոն հռչակվելու մասին պատվոգրեր են շնորհվել, որոնք ստացել են հարազատները: