կարևոր
880 դիտում, 7 ամիս առաջ - 2021-04-19 16:59

Հայաստանը ներկայացնող ազատ ոճային ըմբիշները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող ազատ ոճային ըմբիշները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող ազատ ոճային ըմբիշները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ռուս ըմբիշի հետ:

Անդրեասյանը 1/8-ում 10:0 հաշվով հաղթել էր լիտվացի մրցակցին, իսկ քառորդ եզրափակչում 10:5 հաշվով Լեհաստանի ներկայացուցչին:

65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը մեկնարկային գոտեմարտում 1:2 հաշվով զիջել է ադրբեջանցի մրցակցին:

Հաղթանակով է մեկնարկել նաև 79 կգ քաշային Արման Ավագյանը: Նա 10:0 հաշվով հաղթել է գերմանացի ըմբիշին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազատ ոճային ըմբիշ 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը: