կարևոր
652 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-19 16:51

NASA-ի անօդաչու փոքր ուղղաթիռն առաջին հաջող թռիչքն է իրականացրել Մարս մոլորակում

NASA-ի անօդաչու փոքր ուղղաթիռն առաջին հաջող թռիչքն է իրականացրել Մարս մոլորակում

  
NASA-ի անօդաչու փոքր ուղղաթիռն առաջին հաջող թռիչքն է իրականացրել Մարս մոլորակում:

«Հնարամտություն» անունը ստացած սարքը 3 մետր բարձրության վրա է մնացել շուրջ 30 վայրկյան՝ դառնալով առաջին դրոնը, որը նման թռիչք է իրականացրել մեկ այլ մոլորակում: Առաջիկա օրերին կիրականացվի եւս մի քանի թռիրք:

Ամեն անգամ սարքը ավելի բարձր կթռչի ու ավելի երկար կմնա օդում: Մարսագնաց սարքն այս անօդաչուն կարմիր մոլորակ էր դուրս բերել փետրվարին: Միացյալ Նահանգների ազգային օդատիեզերական գործակալությունը ցանկանում է անօդաչու ուղղաթիռների միջոցով արագացնել Մարսի ուսումնասիրությունը: